Ուկրաինայի դեմ ուժի ցանկացած կիրառումը «թանկ կարժենա» Մոսկվայի համար. Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստորտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը ծանր տեխնիկա, տանկեր եւ զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի մերձակայքում՝ նախազգուշացնելով, որ Ուկրաինայի դեմ ուժի ցանկացած կիրառումը «թանկ կարժենա» Մոսկվայի համար, հաղորդում է Reuters-ը:
Ստորտենբերգը նաեւ ասել է, որ ակնկալում է, որ Գերմանիայի նոր դաշնային կառավարությունն ավելի շատ միջոցներ կծախսի իր զինված ուժերի վրա, եւ ողջունել է Գերմանիայում արեւմտյան միջուկային զենքի տեղակայումը շարունակելու ջանքերը: «Ես ակնկալում եմ, որ Գերմանիան կշարունակի ներդրումներ կատարել իր բանակի մեջ»,-ասել է Ստոլտենբերգը: