Ուկրաինայի հատուկ ծառայությունները ստուգում են Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցչին
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայությունները ստուգում են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանին, որը կասկածվում է ուկրաինական օրենսդրությունը խախտելու համար: Գերաշչենկոն, մասնավորապես նշել է, որ եթե երգչուհին այցելել է Ղրիմ, ապա նրա հարցով «առանձին որոշում» կկայացվի:
«Չի կարելի Յուլյա Սամոյլովային (ՌԴ-ի ներկայացուցչին-խմբ.) պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա եղել է Ղրիմում, իսկ մյուսներին՝ ոչ: Դա անարդար կլինի: Եթե Հայաստանի մասնակիցը եղել է Ղրիմում, դա կքննարկվի բոլոր կետերով»,-հայտարարել է նա:
Գերաշչենկոյի խոսքով՝ հատուկ ծառայությունները կպարզեն, թե մրցույթի մասնակիցներից ովքեր են այցելել Ղրիմ:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ում, որն անցկացվելու է Կիևում, Հայաստանը ներկայացնելու է ռուսաստանաբնակ Արծվիկ Հարությունյանը, որը կատարելու է Fly With Me երգով: