Ում դուստրն է 33-ամյա միլիոնատեր դատավոր Անի Հարությունյանը
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ վարչական դատարանն այն ատյանն է, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Սակայն քչերի մտքով կանցնի, որ այս դատարանի դատավորների մի զգալի մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Այսինքն՝ անկախ դատարանի մասին խոսք լինել չի կարող: Նման մի օրինակ է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Վերջինս ընդամենը 33 տարեկան է, դատավոր է նշանակվել 2013 թվականից: Նա ՀՀ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի` Գրիշայի դուստրն է: Ու թերեւս սա է պատճառը, որ երիտասարդ դատավորը, չնայած իր համեստ աշխատանքային կենսագրությանը, բավական պատկառելի ունեցվածքի տեր է»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում
