ՈՒմ է տեսնում առաջին հորիզոնականում Ռոման Բերեզովսկին
Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին եւս մասնակցել է «Ոսկե գնդակ-2013»-ի քվեարկությանը: Փորձառու դարպասապահը armsport.am-ի հետ զրույցում հայտնեց, թե ինչ տարբերակ է ներկայացրել ՖԻՖԱ-ին.
«Առաջին հորիզոնականում նշել եմ Լիոնել Մեսսիին: Նա ինձ համար լավագույնն է, քանի որ կայուն խաղ է ցուցադրում: Եթե Հենրիխ Մխիթարյանը լիներ հավակնորդների ցանկում, ապա երկրորդ տեղում կնշեի նրա անունը: Ցավոք, Հենոյի անունը բացակայում է: Երկրորդ տեղում նշել եմ Ռոնալդուին, որը արդյունավետ խաղ է ցուցադրում: Իմ տարբերակի երրորդ հորիզոնականում է Ֆրանկ Ռիբերին: Ֆրանսիացին ակումբային մակարդակում մեծ նվաճումների է հասել եւ արժանի է լինել լավագույն եռյակում»: