1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ում համար ձեռքբերումների, ում համար՝ բացթողումների տարի.

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ փորձեցինք հասկանալ, թե ինչպիսին էր անցնող քաղաքական տարին իրենց համար: Իշխանական ՀՀԿ-ի համար, բնականաբար, բազմաթիվ ձեռքբերումներ ու հաջողություններ կային, ամենադրական ու լավատեսական ամփոփիչ մեկնաբանությունները նրանցն էին: Մինչդեռ երկրում տիրող վատ վիճակի գլխավոր պատասխանատուներն են իրենք: Ընդդիմությունը կամ, 2014-ի տերմինոլոգիայով՝ ոչ իշխանականները, բնական է՝ բողոքեցին, որ բացթողումներ շատ են եղել, ձախողումներ, խնդիրներ, հետընթաց և այլն: Բայց նրանք էլ են իրենց մասով դրական նոտաներ արձանագրում՝ գոհ են իրենց քաղաքական ուժի գործունեությունից:

ՀՀԿ ակտիվներից ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր խոսքն սկսեց կուսակցական հաջողություններից, որ ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում ձեռքբերումներ է գրանցել, իրենց շարքերը համալրվել են նոր անդամներով, ավելի կազմակերպված են դարձել: «Իսկ քաղաքական առումով 2014-ին չի եղել էնպիսի մի իրավիճակ, որ, ընդդիմադիրների խոսքով ասած, «թեժ աշուն», «թեժ գարուն» օպերացիաների ժամանակ ինչ-որ անկանխատեսելի երևույթներ լինեն»,-ասաց նա ու որպես ամենամեծ ձեռքբերում նշեց այն, որ մենք ունենք կանգուն, խաղաղ սահմաններ: Սոցիալական առումով որպես ձեռքբերում նա էլ, Շարմազանովի պես, հիշեցրեց պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը: Մեր հարցին, թե ՀՀԿ-ն իր հաջողությո՞ւնն է համարում այն, որ եռյակի պլաններն ի չիք դարձան, ու իշխանությունը մնաց իր տեղում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մենք մեր հաջողությունները չենք կառուցում ուրիշների անհաջողությունների հաշվին, այլ կառուցում ենք մեր գործողությունների ու ծրագրերի հաշվին»:

Ազգային ժողովի ամենաընդդիմադիր ոչ իշխանական խմբակցություններից մեկի՝ «Ժառանգության» ոչ ժառանգական անդամ Թևան Պողոսյանն էլ իր խոսքն սկսեց ձախողումներից: «Ամենամեծ մինուսը կամ բացթողումը ես Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունն եմ համարում»,-ասաց նա ու անցավ ամենամեծ հաջողություններին: Առաջինը, ըստ Թևան Պողոսյանի, Քեսաբի ազատագրումն էր, մյուսը մեր բանակի տարած հաղթանակներն էին առաջին գծում, օգոստոսյան դեպքերի ժամանակ: Հետո նորից անցավ մինուսներին. «Հաջորդ բացասականը տնտեսական իրավիճակն է, և Հայաստանում իսկականից տնտեսությունը չի կարող զարգանալ, և դա, բնականաբար, իր հետևանքներն է ունենում արտագաղթի, աղքատության բարձրացման տեսքով»:

Քաղաքական առումով էլ չստացված իշխանափոխության փորձի ֆոնին Թևան Պողոսյանը խոստովանեց, որ դժվար է ասել, թե այս հարցում մեծ հաջողություններ են գրանցել իրենք, բայց, ըստ նրա, կան առաջին քայլերը, այն է՝ ձևավորվեց հիմքն այն խնդիրների, որ տարբեր ոչ իշխանական ուժեր կարողացան իրար հետ համագործակցել առնվազն խորհրդարանական մակարդակով:

ՕԵԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը մեր հարցի պատասխանն սկսեց համաշխարհային իրադարձությունների էքսկուրսով:

Վերադառնալով Հայաստան՝ նա, որպես կարևոր քայլ, ընդգծեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, բայց հաջողությո՞ւն էր դա, թե՞ ոչ այնքան, Շահգելդյանը դժվարացավ հստակ պատասխանել, քանզի նախ ամուր դիրքավորվել է պետք այդ միությունում, որի հարցում ռեալ քայլեր դեռ չի տեսնում: Ինչ վերաբերում է իրենց կուսակցությանը, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց. «Մեզ համար փոփոխությունների տարի էր, մենք դուրս եկանք կոալիցիայից ու այսօր ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, մեր ծրագրով գնում ենք առաջ ու այսօր շարունակելու ենք համառորեն իրականացնել մեր ծրագրերը»: Հարցին՝ իշխանությունից դուրս գալն ու ընդդիմություն դառնալն իրենց համար ձեռքբերո՞ւմ կարելի է համարել, Մհեր Շահգելդյանն ասաց, որ խնդիրը դրա մեջ չէ: «Խնդիրը նրա մեջ է, որ մենք դարձանք ընդդիմություն, քանի որ արդեն հնարավոր չէր լինում իրականացնել այն ծրագրերը, որոնք կային, և մենք դուրս եկանք՝ պայքարելու այդ ծրագրերի իրականացման համար, բայց, իհարկե, որպես դրական հանգամանք, պիտի նշեմ, որ մենք այսօր շատ ավելի ակտիվ ու ազատ ենք»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan