Ում ինչքան են դիտել «Ռադիո Ավրորայի» եթերում
Երևանի քաղաքապետի՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Զեյնալյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը, «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը հարցազրույցներ են տվել «Ռադիո Ավրորայի» ուղիղ եթերում։
«Ռադիո Ավրորայի» յութուբյան ալիքից տեղեկանում ենք, որ ամենից շատը դիտվել է Վարդան Ղուկասյանի հարցազրույցը՝ մոտ 92 հազար դիտում։ Երկրորդը՝ Տիգրան Ավինյանինն է՝ մոտ 21 հազար։ Վերջինիս հաջորդում է Արտակ Զեյնալյանը՝ համապատասխանաբար մոտ 12 հազար դիտումով։