Ում մոտ է հայտնաբերվել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործիքը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի նախաքննության շրջանակում առգրավված «ԱԿ-74» տիպի 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգը հայտնաբերվել է մեղադրյալ Հենրիկ Ավագյանի տանը:
ԱԱԾ-ն տեղեկացրել էր նաև, որ «օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունների արդյունքում ձերբակալված անձանց պատկանող բնակարաններից, այլ շինություններից հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի 5. 45 մմ տրամաչափի ինքնաձիգ՝ փամփշտատուփերով և փամփուշտներով»: Նշված զենքը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, օգտագործվել է Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի ժամանակ։
Գործով մեկ այլ մեղադրյալի՝ Գարեն Աթաջանյանի, տանը հայտնաբերվել և առգրավվել է հրազեն հանդիսացող «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի հրացան և դաջվածքներով «Նագան» տիպի 7,62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ, իսկ «Կապան հաց» ՍՊԸ տարածքից` ռազմամթերք հանդիսացող մեկ հատ գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի մարտական փամփուշտ:
մանրամասներն`այստեղ: