1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շիրակի պետական համալսարանում

Ու՞մ շահերն է պաշտպանում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շիրակի պետական համալսարանում

Հուլիսի 29-ին ԶԼՄ-ները տարածեցին ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործությունների հետ կապված քրեական գործերը ՀՔԾ ուղարկելու վերաբերյալ...Տարրական զարմանք հարուցեց այդ հաղորդագրության բովանդակությունը, որը բացահայտ միակողմանի է՝ պաշտպանում է ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին և նրա ֆան-ակումբին, քանի որ տեքստում երկար-բարակ շարադրված մտքերի մեջ որևէ ակնարկ չկա նախկին ռեկտորի կողմից գործած չարաշահումների մասին... 
Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցը լավ կլինի բացատրի, թե ինչու՞ որևէ ակնարկ չկա այն մասին, թե ինչպես է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր մատուցել իրավագիտություն, քաղաքագիտություն, սոցիոլոգիա և այլ մասնագիտություններով... Ինչու՞ չի բացահայտվում գրադարանի 15 տոննա գրքերի ապօրինի ոչնչացման վերաբերյալ կեղծ փաստաթղթերի տրամադրման դեպքը, երբ ԿԳՆ հանձնախմբին ՇՊՀ պաշտոնյաները տրամադրում են փաստաթուղթ, ըստ որի, գրքերը մակուլատուրա են հանձնվել 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին, իսկ քննչական մարմիններին մի այլ փաստաթուղթ է ներկայացված, որ գրքերը մակուլատուրա են հանձվել 2017 թ-ի հուլիսի 7-ին... Ինչու՞ դատախազությունը չի ակնարկում այն մասին, թե ինչպես կարելի է բուհի դահլիճի միայն վերանորոգման վրա ծախսել 100 միլիոն դրամից ավել գումար, երբ 2018 թ-ի նոյեմբերին հատուկ հանձնախումբ ժամանեց ՇՊՀ` ապրանքագիտական փորձաքննություն անցկացնելու և բանավոր ինձ խոստացան արդյունքները հրապարակել 2019 թ-ի ապրիլին, ինչին մինչև հիմա սպասում ենք... 
Ինչու՞ պարոն Դավթյանը և նրա ենթակաները մինչև հիմա չեն բացահայտում այն հանցագործությունը, թե ինչպես է նախկին ռեկտոր Ս.Մինասյանը բուհում աշխատանքի որպես վարորդ ընդունել Ավագ Ռուշանյանին, որի անունը հաստիքացուցակում չի եղել (փաստն արձանագրված է ԿԳՆ-ի 2017 թ-ի ՇՊՀ-ում անցկացված ստուգումների հիման վրա կազմված արձանագրության մեջ)... Շատ դժվար է՞ր, պարոն դատախազ, պարզել թե իրականում որքա՞ն արժեք ունի Մինասյանի կողմից 14 միլիոն դրամով գնված դիզելային գեներատորը, որն, ըստ Գյումրիում պտտվող լուրերի, մի քանի անգամ էժան է և եղել է նույն Մինասյանի սեփականությունը... 
Պարոն Դավթյանի գերատեսչությունը հաղորդագրություն տարածելուց "մոռացել" է նաև հիշատակել ՊԵԿ-ի կողմից ՇՊՀ-ում հայտնաբերված խայտառակ փաստն այն մասին, որ նախկին ռեկտորը բուլկու և կարկանդակի ապօրինի արտադրամաս է բացել ՇՊՀ-ում և մեծ ֆինանսական վնաս հասցրել բուհին... 
Դատախազությունը մինչև հիմա չի կարողանում պարոն Մինասյանից պարզել, թե ինչի՞ համար է վերջինս նախահաշվով նախատեսնված 1,5 միլիոն դրամի փոխարեն 6 միլիոն դրամ փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին... 
Մինչև հիմա օրինապահները թաքցնում են այն ապօրինությունը, թե ինչպես կարող էր բուհի ռեկտորը տարկետման իրավունքից օգտվող 7 տղա ուսանողների դուրս թողնել ՇՊՀ-ից՝կոպտորեն խախտելով Բարձրագույն կրթության մասին օրենքը... 
Ինչու՞ դատախազությունը քննություն չի անցկացնում նախկին ռեկտորի 2017 թ-ի ֆինանսական հաշվետվության հետքերով, ինչի հետևանքով բուհի ֆինանսական բացասական սալդոն կազմել է 242 273 000 դրամ, որը հանցագործություն է, քանի որ այն չպետք է գերազանցեր բուհի բյուջեի 10 տոսկոսը, այնինչ կազմել է 20 տոկոսից ավելի... 
Պարոն Դավթյան, ինչպե՞ս կարող էր Հայաստանից բացակայող բուհի նախկին աշխատակիցը, որը 2017 թ-ի հուլիսից գտնվում է ԱՄՆ-ում, 2018 թ-ի հունվարին հայտ ներկայացնել և մրցույթի մասնակցել ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում, իսկ այդ ծրագրի շրջանակներում միլիոնավոր դրամներ հաղթած անձինք տարրականորեն կեղծել են անձնական տվյալները հայտերը ներկայացնելուց... 
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ էին նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից գործած անօրինականություններից և հանցագործություններից... Կարող եմ բազմաթիվ այլ հանցագործությունների և անօրինականությունների փաստեր ևս ներկայացնել... Ինչու՞ մինչև հիմա այս վաղուց բացահայտված հանցագործությունները չեք բացահայտել, և ինչ կապ ունեն այս գործերը ՀՔԾ-ի հետ, երբ հանցագործություն գործած անձինք՝ նախկին ռեկտորն է և նրա ֆան-ակումբի բազմաթիվ անդամներն են... 
Պարոն Դավթյան, սա՞ է Ձեր արդարադատությունը, որից նախորդ վարչակարգի "հովանավորչության" հոտն է գալիս... Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո մտածում է, որ նա "Նոր Հայաստան" է կառուցել... Ո՛չ, մենք շարունակում ենք ապրել "Հին Հայաստանում", որի շատ ներկայացուցիչներ, գունափոխվելով,դավաճանելով նախկինններին և ճարպկություն ցուցաբերելով, հայտնվեցին Փաշինյանի թիմում՝ շարունակելով իրենց հանցավոր և գաղջ հովանավորչական գործունեությունը՝ պաշտպանելով նախորդ իշխանությունների օրոք բազում հանցագործություններ գործածներին... 
Հ.Գ. Ի դեպ, 2018 թ-ի հետհեղափոխական ամռան արձակուրդները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել էր իր հայրենի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, և Գյումրիում այդ ժամանակ բավականին ակտիվ խոսակցություններ էին տարածվում այն մասին, որ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը մի քանի անգամ հյուր է գնացել ՀՀ գլխավոր դատախազին... Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա զարմանալի չէ ՀՀ գլխավոր դատախազության տարածած ՇՊՀ-ին վերաբերող միակողմանի և բուհում տեղի ունեցող գործընթացներին լավ ծանոթների համար նողկանք առաջացնող այդ հաղորդագրության պատճառները... 
Նման մոտեցմամբ թույլ եք տալիս, որ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինություններն առ այսօր շարունակվեն համալսարանում...

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan