«Ում ուզեմ, ոնց ուզեմ՝ կանեմ». Շմայս
ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պայքարում էր կրկին պատգամավոր դառնալու համար, բայց չի ստացվել: Հաջորդ խորհրդարանում նա չի լինի, սակայն ակնհայտ է, որ նեղսրտած է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը նշել է, որ ինքը «պաշտոնի հիվանդ» չէ և առաջիկայում առանց զբաղմունք չի մնա:
- Պարոն Մովսիսյան, ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:
- Այ մարդ, ամեն ինչի զբաղմունք էլ ունեմ, էս երկրում ի՞նչ չկա զբաղվելու, ամեն ինչով էլ զբաղվելու ենք էլի:
- Նկատի ունեմ պետական պաշտոն…
-Ա յ մարդ, անցեք, էդ հիվանդներին հարցրեք, թողեք ինձ հանգիստ:
- Ո՞ւմ հարցնենք պարոն Մովսիսյան:
- Ով հիվանդ ա պաշտոնի՝ նրան հարցրեք, ինչ պե՞տքս ա պաշտոն, էս յան, էն յան:
- Ձեր ընտրողներից, որոնք նախկինում ընտրել էին…
- Անցի տենց բաներից, զզվել եմ, հոգնել եմ ձեր էդ խոսքերից: Ի՞նչ պտի անեք, ինչ ուզեմ էն էլ կանեմ: Ասել եմ չէ՞՝ ինչ ուզեմ, ոնց ուզեմ, ում ուզեմ: