Ու՞ր են գնում Շիրակի Պետհամալսարանի գումարները
Հոկտեմբերի 1-ին հանրապետության երկրորդ քաղաքը տոնում էր "Գյումրու օր"-ը...Տոնակատարության շրջանակներում տեղի ունեցավ Պիոներ պալատի՝ Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությունը...Հայաստանյան ԶԼՄ-ներից մեկի հարցմանն ի պատասխան,թե որքա՞ն է ծախսվել այդ կիսաքանդ շինությունը վերականգնելու համար, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը պատասխանել էր." 32 միլիոն դրամ..."(լուսանկար)
Ակամայից հիշեցի Շիրակի Մայր ԲՈՒՀ-ում ակտիվ ընթացող շինարարությունը և այն գումարները,որոնք ծախսվում են այդ ամենի վրա...Օրինակ՝ԲՈՒՀ-ի բուֆետի թեթև վերանորոգման համար համալսարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ,իսկ դահլիճի վերանորոգման համար՝100 միլիոնից ավել դրամ (լուսանկարներ)...
Հետաքրքիր է ստացվում...Երկհարկանի քարուքանդ եղած շենքին նոր կյանք տալու համար Գյումրու քաղաքապետարանը ծախսում է ընդամենը 32 միլիոն դրամ,իսկ փոքրիկ բուֆետի վերանորոգման համար ծախսվում է 25 միլիոն դրամ...
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ...