Ուրցաձորում իշխանության զավթում է
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչները բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց և պահանջում էին համայնքապետի հրաժարականը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գնահատմամբ՝ Ուրցաձորում իշխանության զավթում է տեղի ունեցել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նա ընդգծեց. «Հրահրում են՝ պղտոր ջրում ձուկ բռնելու համար… Դժգոհողների մեջ տեսա իրական, պարկեշտ, մտահոգ մարդկանց, ովքեր մասնակից են եղել և վստահել են հեղափոխությանը, սխալվելու իրավունք են տվել, բայց հանկարծ տեսել են, որ իրենց խաբում են, և նորից հայտնվել են իրադարձությունների կենտրոնում: Եթե սխալվել են, խաբել են նրանց, ուրեմն պետք է ուղղեն սխալը: Հեղափոխության անվան տակ սրիկաներ կարող են դիրքավորվել»:
«Շատ զգույշ պետք է լինել. սրիկան, ճարպիկը, դատարկը հասկանում են, որ պետք է շատ արագ գտնել ձև ՔՊ անդամ դառնալու, որովհետև նրանց թվում է, որ իրենց շանսերը դրանով մեծանում են՝ Նիկոլն եկավ ու նրա ուժը փոխանցվեց իրենց: Բայց Նիկոլի ուժն անձնավորված է, չի կարելի շահագործել այն»:
Մանրամասն՝ տեսանյութում: