Ուրուգվացի դարպասապահը դժբախտ պատահարի պատճառով ավարտում է կարիերան
Ուրուգվացի 34-ամյա դարպասապահ Խուան Օբելարը դժբախտ պատահարի պատճառով ստիպված է ավարտել կարիերան: Նա բնակարանի վերանորոգման ժամանակ պատա վնասել է ձեռքի մատները: «Պենյարոլ»-ի երբեմնի ֆուտբոլիստն այժմ մնացել էր առանց ակումբի, քանի որ Մոնտեվիդեոյի «Ֆենիքս»-ի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել էր: Օբելարը պատրաստվում էր հունվարին նոր պայմանագիր կնքել ակումբներից մեկի հետ, սակայն այս դեպքից հետո նա ստիպված կավարտի կարիերան: