Ուշադրություն՝ ֆեյսբուքի օգտատերերին
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ժող, եթե ձեր էջին քոմենթ է գրում իբր Ֆեյսի անվտանգությունը կամ ներկայացուցիչը ու ասում է, որ ձեր էջը արգելափակվելու ա, եթե հղումով չգնաք, իսկ հղումով ձեզ առաջարկում են լոգին լինել – ռադ արեք; Ֆեյսը երբեք ձեզ քոմենթ չի գրի։ Ձեզ կգա նոթիֆիքեյշն։ Ու երբեք Ֆեյսը չի առաջարկի ուրիշ տեղ լոգին լինել։ Մի խաբնվեք – սենց բան որ անեք, մեկ րոպե հետո սաղ կտանեն ձեր ձեռքից։ Իսկ տանում են մեծ տեմպերով- էջ ա, որ լոմում են։ Քիչմ մտածեք, նոր կտացրեք։