Ուշադրություն. եթե բանկից վարկ եք վերցրել
Եթե վարկի գումարը սահմանված ժամկետում չի վերադարձվում, ապա վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411–րդ հոդվածի 1–ին կետով նախատեսված չափով տոկոսներ (կենտրոնական բանկի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափով` ամսական 2 տոկոս), սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը։ Վարկային պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:
Մանրամասն` iravaban.net
