Ուշակով. Պուտինը եւ Բայդենն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երկու առաջնորդները կքննարկեն նաեւ ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության հարցերը, տեղեկատվական անվտանգության, կիբեռհանցագործության դեմ պայքարի հարցերը, տնտեսական համագործակցության թեման, կլիման, Արկտիկան, եւ, բնականաբար, կորոնավիրուսի դեմ պայքարը»,-ասել է Ուշակովը:
Նա նշել է, որ առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի Լեռնային Ղարաբաղի խնդրին, ներուկրաինական ճգնաժամին եւ Բելառուսի իրավիճակին:
Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողովը կկայանա հունիսի 16-ին Ժնեւում: