1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ութ տարեկան երեխային գցել են տանկի տակ ու վրայով անցել.Դոնբասի հոգեւոր առաջնորդ

Չնայած ուկրաինական իշխանությունների եւ անջատականների միջեւ ձեռք բերված ժամանակավոր զինադադարի պայմանավորվածությանը, կրակոցները` ոչ առաջվա հաճախականությամբ, բայց այսօր էլ շարունակվում են, վերջիններս չեն հրաժարվում անկախության իրենց ձգտումներից:
Այս մասին, Fnews.am-ի  հետ զրույցում` խոսելով այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, տեղի ուկրաինահայերի խնդիրների մասին, ասաց Դոնբասի հոգեւոր հովիվ  ՏԵՐ ՀՈՒՍԻԿ  ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԸ:

-Տեր Հուսիկ կներկայացնեք ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը ուկրաինական այն տարածքներում, որոնք վերջին շրջանում վեր են ածվել պատերազմական թատերաբեմի:

-Ճիշտ է` այն ժամանակվա պես հաճախակի չեն, բայց կրակոցներն այսօր էլ շարունակվում են Դոնեցկի եւ Լուգանսկի այն վայրերում, մասնավորապես, օդանավակայանի շրջանում, որտեղ մշտական պատերազմական շունչն անկպակաս է: Ժողովուրդը լարված, խուճապահար վիճակի մեջ են, անընդհատ սպասում են, որ նորից ավերածություն կսկսվի, որովհետեւ եթե համաձայնության են եկել, որ չպետք է կրակեն, բայց կրակում են, ուրեմն չի բացառվում, որ նորից թարմացնեն իրենց նախկին գործողությունները` ռմբակոծությունները, կրակոցները, տանկերով խաղաղ ժողովրդի վրա դուրս գալը...: Թե ինչն է նման իրավիճակ հրահրողների նպատակը, դժվար է ասել, կարծում եմ այդ խժդժություններ իրականացնողներն էլ չգիտեն, թե ի վերջո ինչ են ուզում իրականում: Այսօրվա Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող իրադարձություններին կարելի է մի անուն տալ` անիմաստ, եղբայրասպան պատերազմ: Երբ հասարակ, խաղաղ ժողովուրդ է զոհվում` դա ինչ էլ անվանես երեւի ճիշտ կլինի: Ութ տարեկան երեխային գցել են տանկի տակ ու վրայով անցել: Ճիշտ է` իրենք կոնկրետ ժողովրդի վրա չեն կրակում` կրակում են աջ ու ձախ, ու էդ ընթացքում ով էլ ընկավ այդ կրակոցների տակ` պարզ է, որ կամ վիրավորելու է կամ մահանալու է: Նրանց համար գոյություն չունի` մեծ, փոքր, երեխա, թե հղի կին:
- Իսկ, այդ պայմաններում ինչպիսի՞ն է տեղի հայության վիճակը:

-Այդ լարված վիճակի հետ մեկտեղ, այսօր Ուկրաինայում ժողովրդի սոցիալական վիճակն էլ է սարսափելի, դժվար ու բարդ: Ոչ մի տեղից ֆինանսական աջակցություն չունեն, թոշակներ կարելի է ասել չեն ստանում, աշխատանք չկա, որ աշխատավարձ ստանան: Ով էլ ժամանակին մասնավոր բիզնես ուներ` դրանց մեծ մասը չեն աշխատում, այլ խոսքով երկիրը բլոկադայի մեջ է: Ապրանք էլ չի ներկրվում, եղած ապրանքն էլ բավականին թանկ, եւ այդ վիճակի մեջ ապրում են ինչպես տեղի հայերը, այնպես էլ ուկրաինացիները` կոնկրետ առանձնացնել հայերին չի լինի, որովհետեւ հայերն էլ այնտեղի մի մասնիկն են կազմում:

- Վերջին իրադարձությունների հետեւանքով` ունե՞ք տվյալ, թե որքան հայեր են զոհվել:
- Իմ ունեցած տվյալներով, իսկ դրանք հավաստի են, քանի որ այժմ այդ ուղղությամբ աշխատում եմ, տասնյոթ զոհ ունենք երկու կողմից` եւ ուկրաինական եւ հայկական: Այ վիրավորների, ունեցվածքի վնաս կրողների թիվը կդժվարանամ ասել, քանի որ դրանք այսպես ասած անթիվ-անհամար են: Ամեն դեպքում ես, որպես մարդ, որպես հոգեւորական ակնկալում եմ, որ այս ամենը ի վերջո կհանդարտվի, մարդիկ կանցնեն իրենց բնականոն ապպրելակերպին: Բայց, թե երբ` ոչ ոք, ցավոք, չի կարող ասել, աղոթում ենք, որ հնարավորինս շուտ ավարտվի, որովհետեւ հավատացեք, մարդիկ այլեւս չեն դիմանում: Հիմա ասելը, գրելը հեշտ է, բայց ոչ ոք չի պատկերացնում, թե այսօր ինչ խուճապի մեջ է ապրում Դոնեցկի կամ Լուգանսկի բնակիչը` խուճապը սրտում, վախեցած:
- Հայերը, բացի Հայաստանից, ուրիշ որ երկրներ են ավելի շատ արտագաղթում:
-Այսպես ասեմ` հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա եւ Հայաստան, այսինքն, ով որտեղից որ հնարավորություն եւ միջոց էր ակնկալում կյանքը նորմալ շարունակելու` գնացել են:

- Ինչպե՞ս եք տեսնում այս ամենի հանգուցալուծումը:

-Անկեղծ ասած չենք տեսնում. մենք հասարակ ժողովուրդ ենք, մեր ձեռքին ոչինչ չկա, մեզանից միայն պահանջվում է աղոթել ու սպասել, որ օր առաջ ավարտվի այս պատերազմը` հնարավորինս քիչ զոհերով ու վնասներով: Էլի եմ կրնկնում. մարդիկ այլեւս գոյատեւման հարց չեն կարողանում լուծել, իսկ սա արդեն մեծ խնդիր է, չհաշված լարված իրավիճակին, դրան գումարվում է սովածությունը, օրվա չոր հացը մի կերպ` անհամեմատ թանկ գներով են առնում ու այդ կերպ գոյություն պաշտպանում: Ժողովուրդը մտածում է, որ եթե այս հակամարտությունը խաղաղ տարբերակով չկարգավորվի, այն կարող է համաշխարհային կոնֆլիկտի վերածվել, որի հետեւանքով էլի ամենաշատը հասարակ ժողովուրդն է վնաս կրելու:
- Դպրոցները, մանկապարտեզները հիմա նորմալ աշխատո՞ւմ են:

-Կոնկրետ հիմա, երբ, ինչպես նշեցի արդեն, քիչ թե շատ կրակոցները դադարել են,  բայց այն տարածքները, որոնք  ռմբակոծության են ենթարկվել, այլեւս տարածք դպրոց կամ մանկապարտեզ հաճախել հնարավոր չէ` այն ամբողջությամբ հողին է հավասարված:

-Իսկ տեղի իշխանությունները ինչ-որ քայլեր չե՞ն ձեռնարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

-Անկեղծ ասած, ես փորձում եմ հնարավորինս քաղաքականության մեջ չմտնեմ, քանի որ հստակ ոչինչ ասել չեմ կարող: 

 

Զրույցը`  Տաթեւիկ  Աբրահամյանի 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan