Ուղիղ. ԱԺ-ում քննարկում են 2018 թվականի բյուջեի նախագիծը. զեկուցողը Էդվարդ Նալբանդյանն է (ուղիղ)
Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եվրոպական ինտեգրման համար նախատեսված եկամուտներն եւ ծախսերը: Զեկուցողներն են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հրավիրված են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սսուրեն Կարայանը:
