Ուղիղ. Կառավարության՝ այս տարվա առաջին նիստը
Կառավարության նիստի օրակարգում ներառված է 24 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող:
Գործադիրը՝ հավանություն կտա ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին:
Կներկայացնի օրենսդրական փոփոխություններ:
Փոփոխություններ կանի կառավարության՝ տարբեր տարիների ընդունված մի շարք որոշումներում:
Հավանություն կտա ներդրումային ծրագրին և «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս կտրամադրի:
