Խորհրդարանը շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը: Սպասվում է, որ այսօր կքննարկվի նաև
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացվել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: