Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ակտոբեի շրջանում. կա զոհ
Այսօր առավոտյան ՄԻ-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ղազախստանի Ակտոբեի շրջանում՝ Մարտուկ շրջանի Սարիժար գյուղի մոտ, հայտնում է երկրի ԱԻՆ-ը։
«Ինքնաթիռը, ենթադրաբար, պատկանում է Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը»,- հայտնել են գերատեսչությունում։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության ուժեր և ռեսուրսներ՝ 5 միավոր տեխնիկա և 23 անձնակազմ։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները, ովքեր մարել են հրդեհը։ Ուղղաթիռում երեք մարդ է եղել։
«Նրանցից մեկը մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց», – ասվում է հաղորդագրությունում