Ուզբեկստանի իշխող կուսակցությունը ստանում է խորհրդարանում մանդատների մեծամասնությունը
Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներով Ուզբեկստանի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (UzliDeP) ստացել է խորհրդարանի օրենսդիր (ստորին) պալատի մանդատների մեծամասնությունը, Euromedia24.com-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընտրություններն առաջին անգամ անցկացվել են խառը ընտրակարգով` մեծամասնական և համամասնական. 150 պատգամավորներից 75-ը ընտրվում են միամանդատ ընտրատարածքներից` կոնկրետ թեկնածուների օգտին քվեարկողների ձայների հիման վրա, մնացած 75-ը` ըստ կուսակցության: Ուզբեկստանում գրանցված բոլոր հինգ կուսակցություններն անցել են խորհրդարան։
Ընտրություններին մասնակցությունը, ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների, կազմել է 74,72%: