Ուզբեկստանի նախագահին կթաղեն Սամարղանդում
Росбалт-ի տեղեկություններով Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքի օդանավակայանում հազարավոր մարդիկ սպասում են Տաշքենդից ժամանող ինքնաթիռին,որով Սամարղանդ է բերվելու երկրի նախագահ Իսլամ Քարիմովի աճյունը,ով նախօրեին էր մահացել...Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի Իսլամ Քարիմովի հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝սեպտեմբերի 3-ին...
Հիշեցնեմ,որ Իսլամ Քարիմովի մահը պաշտոնապես դեռ հաստատված չէ...Պաշտոնական Տաշքենդը հայտարարում է,որ Քարիմովի վիճակը ծայրահեղ ծանր է...Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Բ.Յըլդըրըմը այսօր արդեն ցավակցել է եղբայր ուզբեկներին՝Քարիմովի մահվան կապակցությամբ...
Հ.Գ.Հիշեցնեմ,որ Ուզբեկստանի նախագահ Ի.Քարիմովը դեռ օգոստոսի 28-ին էր գլխուղեղի կաթված ստացել...Հաջորդ օրը ուզբեկական անկախ աղբյուրները հաղորդում էին,որ Քարիմովը մահացել է....Սակայն պաշտոնապես այն հերքվում էր...
Իսլամ Քարիմովը երկիրն անընդմեջ ղեկավարել է 26 տարի...
Գագիկ Լևոնի Համբարյան