Ուզում եմ հասկանալ դատավորի տրամաբանությունը...
Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Պարզապես ուզում եմ հասկանալ դատավորի տրամաբանությունը... Հիմա այս հինգից որ մեկը կարող էր անել Վարդան Պետրոսյանը՝ թաքնվե՞լ, խոչընդոտե՞լ գործի քննությանը, նոր հանցագործություն գործե՞լ, խուսափե՞լ պատասխանատվությունից, թե՞ խոչընդոտել դատավճռի կատարմանը... 135. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է` 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. 3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք. 4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: