Ուզում են էլէներգիայի սակագնի իջեցմանը «սոլիդ» տեսք տալ
«Հրապարակ թերթը գրում է. «Պատկան մարմինները հանում-գումարում են, գումարում-հանում են, փորձում են էլեկտրաէներգիայի իջեցմանը սոլիդ տեսք տալ՝ հնարավոր շատ դիվիդենտներ շահելով։ Սակայն, ինչպես տեղեկացրեց մեր աղբյուրը, եղած հնարավորությունները բավարարելու են մինչեւ «2 ու մի քիչ» դրամով սակագինն իջեցնելուն, ինչի մասին պաշտոնապես կհայտարարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հունիսի սկզբին։
«Ճիշտ է, շատ մեծ չէ «ձեռքբերումը», բայց, դե՝ մկան ցեթն էլ ջաղացին օգտակար է, իջեցումը սիմվոլիկ է այնքանով, որ մեկ տարի առաջ՝ հունիսին, «էլեկտրիկ Երեւանն» էր ընդդեմ սակագնի բարձրացման, իսկ այսպես՝ «step by step», քայլ առ քայլ կփորձենք ինչ-որ բանի հասնել։ Կարծում եմ՝ վերանայումներ Էլի կլինեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
