Վահան Բաբայանն ցանկացել է դուրս գալ ԲՀԿ-ից, բայց հետո փոշմանել է
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, Ամանորի տներից առաջ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը ցանկացել է հրաժարական տալ իր պաշտոնից, նաեւ՝ դուրս գալ այդ կուսակցությունից:
Ըստ «ՉԻ» աղբյուրների, նա այդ քայլին է գնացել կուսակցության ներսում տարաձայնությունների պատճառով: Սակայն Վ. Բաբայանը նույնքան արագ փոխել է իր որոշումն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կոալիցիա կազմելու հեռանկար է նշմարվում:
Իշխանության ներսում տեղ գրավելու հեռանկարը Բաբայանին միանգամից մոռացության է մատնել նեղացածությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
