Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վահե Ղազարյանին ՀՀ ոստիկանության պետ նշանակելու մասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է ծառից կախված 30-ամյա տղամարդու դի. նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վահե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»,- ասված է նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Արման Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: