Վալերի Կարպինը կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը
Հայտնի ռուս մասնագետ Վալերի Կարպինը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուն է, գրում է Sportbox-ը։
Հիշեցնենք, որ հավաքականի նախկին մարզիչ շվեյցարացի Բեռնար Շալանդը հրաժարական է տվել Եվրո-2106-ի ընտրական խաղում հայերի պարտությունից հետո (Հայաստան- Ալբանիա՝ 1։2)։
Օրերս Կարպինը եղել է Երևանում, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։ Նախկինում 46-ամյա ռուս մասնագետն աշխատել է իսպանական «Մալյորկա» թիմի հետ, որտեղից հեռացվել է փետրվարին։