Վալերի Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի մասին
«Միջազգային հետախուզման մեջ գտնվող Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը շուտ թե ուշ հայտնաբերվելու է»,- այս մասին Կառավարության նիստից հետո հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Հանգամանքներ կան, որ ինձ թույլ չեն տալիս հրապարակայնորեն մեկնաբանել: Համապատասխան որոնողական աշխատանքներ են իրականացվում «Ինտերպոլ»-ի անդամ պետությունների հետ»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ դեռ օգոստոսի վերջին Վալերի Օսիպյանն ասել էր, որ «Նարեկ Սարգսյանը շուտով կհայտնվի մեր տեսադաշտում»:
