Վալերիկ Հովհաննիսյանի ծնողներն ապացույցներ ունեն, որ Յուվեցի Կարոն գողացել է իրենց ավտոմեքենան
«Վերնիսաժի» գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, պնդում է, որ դեպքի վայրից իրենց մեքենան առեւանգել է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), որի փեսան՝ Գոռ Առաքելյանը, նույն գործով դատապարտվել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
«Յուվեցի Կարոն մեքենայի գողություններով, դրանց առքուվաճառքով է զբաղվում, ինքն է մեր մեքենան գողացել: Մենք դիմում ենք ոստիկանություն, հարցնում ենք` մեր ավտոն ուր ա, ասում են` ման են գալիս: Մեքենան իրանց մոտ է, գողը իրենց մոտ է, իրենք թաքցնում են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիա Հովհաննիսյանը: Նշենք, որ խոսքն այն մեքենայի մասին է, որի շուրջ «Վերնիսաժի» ավտոկայանատեղիում ծագել էր կրակոցներով ավարտված վիճաբանությունը։ Քրեական գործում այս մեքենան չի հիշատակվում, իրեղեն ապացույցների մեջ չկա։