1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վան Գոգի հետքերով.Սենտ Ռեմի.մաս երկրորդ

Նվիրվում է Վան Գոգի հիշատակին

Առլից հետո Վան Գոգի հետքերով հաջորդ ուղին տանում է դեպի այս քաղաքից ոչ հեռու գտնվող Սենտ Ռեմի (Saint-Rémy-de-Provence) գյուղաքաղաք, որտեղ Առլում անցկացրած գերլարված ստեղծագործական կյանքի, ինչպես նաև, որոշ վկայություններով, աբսենտի չարաշահումներից նկարչի մոտ սուր դրսևորումներ էին ստացել խելացնորության նոպաները: Սրան մենք դեռ կանդրադառնանք հոդվածի ընթացքում, այնուամենայնիվ, մինչ այսօր Վան Գոգի հոգեկան հիվանդության մասին շրջանառության մեջ դրված մի շարք վարկածներ կան: Ասում են՝ նկարիչը տառապում էր մորից ժառանգաբար փոխանցված շիզոֆրենիայի նոպաներով, որոնք հատկապես սուր դրսևորումներ էին ստացել Առլում ապրած տարիներին:

Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանի մուտքը

168.am -ն առիթ ունեցավ լինելու ինչպես՝ Առլում, այնպես նաև՝ Առլից հետո, Սենտ Ռեմիի Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանում, որտեղ նկարիչն անցկացրել է իր կյանքի մեկ տարին՝ 1889-90 թթ.: Մենք բացառիկ իրավունքով նկարահանումներ կատարեցինք հոգեբուժարանի ներսում՝ բակում, ինչպես նաև՝ նկարչի հիվանդասենյակում և լոգասենյակում, նկարահանեցինք նաև Վան Գոգի անձնական օգտագործման, ինչպես նաև՝ բժշկական իրերը, որոնք օգտագործվել են Monastère St. Paul-de-Mausole հոգեբուժարանում բուժման ընթացքում:

Հոգեբուժարան տանող ճանապարհն ամաբողջությամբ շրջապատված է Վան Գոգի տարբեր տարիներին ստեղծած կտավներով

Վերջապես ո՞րն էր այս հանճարեղ նկարչի հիվանդության էությունը, ինչո՞վ էր ախտահարված նրա հոգեկան աշխարհը, կամ ի՞նչ պատճառներով: Վան Գոգն ընտանիքի ավագ որդին էր, ում հակասական բնավորությունն իրեն զգացնել էր տալիս արդեն մանկական տարիքից: Ապագա նկարիչը քմահաճ ու դժվար երեխա էր, հաճախ՝ լռակյաց, լուրջ, հակված համեստ վարքի: Վան Գոգի ստեղծագործական ու անձնական կյանքի ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ հոգեկան հիվանդության բացահայտ դրսևորումներն ի հայտ են եկել կյանքի վերջին տարիներին, երբ նկարչի մոտ հաճախակիանում են գիտակցության տևական ու կարճատև մթագնումները, սակայն գիտակցությունը շարունակում է մնալ չափազանց սթափ, վարքը՝ պատճառաբանված: Կյանքի վերջին տարիներին է նաև, որ նրա մոտ ի հայտ են գալիս վարքի երկատվածության դրսևորումներ՝ նկարիչը երազում է ընտանեկան խաղաղ կյանքի մասին, չդադարելով, սակայն, իրեն լիովին նվիրել բուռն ստեղծագործական կյանքին:

Գործող եկեղեցի հոգեբուժարանի բակում

Հայտնի է, որ հոգեկան սուր նոպաների ընթացքում Վան Գոգի մոտ դրսևորվում են մղձավանջային հալյուցինացիաներ՝ ուղեկցված տխրության ու միաժամանակ՝ զայրույթի բռնկումներով: Գիտակցության մթագնումների ընթացքում նա հաճախակի կերել է նկարելու համար նախատեսված ներկերը, ժամերով քայլել սենյակից սենյակ, և հանկարծ երկար, շատ երկար ժամանակ անշարժ կանգնել մի դիրքով: Եղբորը՝ Թեո Վան Գոգին գրված նամակներում Վինսենթը պատմում է, որ անշարժության այդ պահերին ինքը «տեսնում» է ապագա նկարների պատկերները, որոնք նոպաներից հետո հանձնում է կտավին:

Հոգեբուժարանի մուտքը ներսից

Սենտ Ռեմիի հոգեբուժարան տեղափոխվելուց առաջ, մի կարճ ժամանակահատված Վան Գոգը բուժման կուրս է անցնում Առլի քաղաքային հիվանդանոցում, որտեղ նրան բուժող բժիշկ Ֆ.Ռեյը հիվանդի մոտ ախտորոշում է էպիլեպսիա: Իսկ ահա Սենտ Ռեմիի հոգեբուժարանում, որտեղ Վան Գոգն անցկացնում է իր կյանքի մեկ տարին, բժիշկ Պեյրոնը հիվանդի բժշկական պատմության մեջ գրում է. «Վինսենթ Վան Գոգը տառապում է սուր էնցեֆալոպաթիայով, որն ախտահարել է հիվանդի գլխուղեղը»: Բժշկական նոթագրերում պահպանվել են բժիշկ Պեյրոնի՝ նկարչի հիվանդության նկարագրության այսպիսի տողեր. «Նոպաները Վինսենթ Վան Գոգի մոտ կրում են ցիկլային բնույթ՝ ի հայտ գալով յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Հիպիոմանիակալ փուլերում նկարչի մոտ սկսում է բուռն ստեղծագործական կյանք՝ վաղ առավոտից մինչ արևամուտ: Վան Գոգն այդ ընթացքում գերոգեշնչված է՝ նկարելով և ավարտին հասցնելով օրական մինչև երկու-երեք կտավ: Արդեն նոպաներին նախորդող և հաջորդող օրերին հիվանդը հակված է ինքնասպանության մտքին, նրա մոտ նկատվում է չպատճառաբանված լավ կամ կտրուկ վատ տրամադրություն, հենաշարժողական ապարատների և խոսքի նկատելի ակտիվություն, դեպրեսիվ տրամադրության վառ դրսևորում»:

Վան Գոգի հիվանդասենյակը, որտեղ նկարիչն անցկացրել է իր կյանքի մեկ տարին

Բուժման կուրսում բժիշկ Պեյրոնը նկարչին նշանակում է շաբաթական երկօրյա հիդրոթերապիա՝ տաք վաննա, որը, սակայն, որևէ կերպ չի մեղմում հիվանդ նկարչի ցավերն ու տառապանքը:

Վան Գոգի լողարանը հարակից սենյակում

Սենտ Ռեմիից ուղարված իր նամակներում՝ նկարագրելով սեփական վիճակը, Վան Գոգը գրում է գլխապտույտների սուր դրսևորումների մասին, որոնք ուղեկցվում են սրտխփոցով, սրտխառնոցով ու անվերահսկելի փսխումներով, հետապնդման զգացողությամբ ու հոգնության զգացումով, ականջներում լսվող՝ մեկ ուժգնացող, մեկ նվազող անվերջանալի աղմուկով, որը նկարչի մոտ պարբերաբար հանգեցնում էր լսողության կարճատև, բայց իսպառ կորուստների:

Տեսարան՝ Վան Գոգի հիվանդասենյակից

Բժիշկ մասնագետների ուսումնասիրություններով՝ նկարչի մոտ հոգեխեղման պատճառ կարող էր լինել ինչպես՝ ժառանգաբար փոխանցված շիզոֆրենիայի պարագան, այնպես նաև՝ կիզիչ արևի երկարատև ազգեցությունը (որովհետև հատկապես Առլում ապրած տարիներին Վան Գոգը երկար էր նկարում քաղաքային տեսարաններ, դրսում, վառ արևի տակ), այնպես նաև՝ աբսենտի չարաշահումը, որը, ինչպես հավաստիացնում են մասնագետները, պարունակում է ալֆա-տիոնի էքստրակտ, ինչի ներգործությունն օրգանիզմում և հատկապես նյարդային հանգույցներում ու գլխուղեղում հանգեցնում է նյարդային ազդակների ֆունկցիաների բնականոն ընթացքի խաթարման: Արդյունքում՝ հիվանդն ընկնում է ցնցումների, տրանսի մեջ, ունենում հալյուցինացիաներ, ինչպես նաև՝ դրսևորում պարանորմալ վարքագիծ:

Նկարչի անձնական օգտագործման իրերի ու բժշկական պարագաների անկյունը հոգեբուժարանում

Այնուամենայնիվ, հատկապես Առլի և դրան հաջորդող Սենտ Ռեմիի հոգեբուժարանում անցկացրած տարիները համարվում են Վան Գոգի ստեղծագործական կյանքի առավել բուռն ու արդյունավետ փուլերը: Հոգեբուժարանում անցկացրած մեկ տարվա ընթացքում նկարիչը ստեղծում է ավելի քան 150 կտավ, որոնցից «Աստղազարդ գիշերը» համարվում է նրա այս շրջանի ստեղծագործական կյանքի գլուխգործոցը: Ի դեպ, որոշ էսքպերտներ հավաստիացնում են, որ հոգեբուժարանում ստեղծած Վան Գոգի կտավներում առկա կանաչ, կարմիր և սպիտակ գույները վկայում են նկարչի մոտ գունային գամմաների կորստի մասին: Այս հիպոթեզի համար հիմք են հանդիսացել հենց «Աստղազարդ գիշեր» կտավի շուրջ Նիդեռլանդներում կատարված մասնագիտական ուսումնասիրությունները:

Նյութի աղբյուրը՝ 168.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan