Վանաձորի «Բազում Ֆիրմա» կարի արտադրական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել
Հունվարի 6-ին` ժամը 15:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում գտնվող կարի ֆաբրիկայի երկրորդ հարկում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց 14 հասցեում գործող «Բազում Ֆիրմա» կարի արտադրական ձեռնարկության պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 16:03-ին: Պահեստում (250 քմ) այրվել է մոտ 10 քմ տարածքում պահեստավորած արտադրանք, իսկ 50 քմ՝ ջերմահարվել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: