Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի առանձնատան առաջ՝ հերթեր են գոյացել
ՏԻՄ ընտրություններին ընդհառաջ, կրկին աժիոտաժ եւ իրարանցում է սկսվել նախկին ու ներկա չինովնիկների շրջապատում:
Հայտնի է, որ ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Լոռվա մարզում կրքերը բավականին թեժ ու նույնիսկ անկառավարելի են դառնում, քանի որ գրեթե բոլոր տարածքներում էլ հների ու նորերի միջեւ թերեւս անհերքելի է, որ "կենաց-մահու" պայքար է սպասվում:
NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Վանաձորում սպասվող քաղաքապետի ընտրություններում աջակցություն ստանալու ակնկալիքով, ասում են հերթեր են գոյացել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի առանձնատան առաջ, քանի որ իրականում Դարբինյանը շարունակում է լուրջ գործոն մնալ Վանաձորում:
Եւ գաղտնիք էլ չէ, որ նա իրականում կարողանում է " լեզու գտնել" ամենատարբեր շերտերի հետ. եւ նորություն չէ, որ Դարբինյանի խոսքը "անցնում է" ինչպես քրեական ռեզերվի, թաղային հեղինակությունների մոտ, այնպես էլ մանր ու միջին ձեռնարկատերերի եւ բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում այս կամ այն կերպ առնչվել են Դարբինյանների կլանի հետ: