Վանաձորի նորընտիր քաղաքապետը 100 օր «փակ է լինելու»
Վանաձորի նորընտիր քաղաքապետ, հանրապետական Մամիկոն Ասլանյանին «փառքը» ժամանակից արագ շղարշեց: Դեռ մի քանի օր առաջ նախընտրական խոստումներով Վանձորում «նոր էջ բացող», իր սենյակի դռները «միշտ բաց պահող» Մամիկոն Ասլանյանը փաստորեն ընտրվելու հենց հաջորդ օրվանից արդեն «փակ է լինելու»:
Լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ ինքն ակնկալում էր ոչ թե 19, այլ 23 ձայն, և որ այս հարցում իրեն «քաշել են»: Այս և մի քանի այլ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար էլ Fnews.am-ը փորձեց կապ հաստատել Մամիկոն Ասլանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, թե «լրատվամիջոցների համար փակ է, և զբաղված»:
«Հիմա զբաղված եմ, միջոցառման եմ և ոչինիչ չեմ լսում… ես մինչև 100 օր լրատվամիջոցների համար փակ եմ, և զբաղված…», -ասաց նորընտիր քաղաքապետը և անջատեց հեռախոսը:
Սա արդեն իսկ խոսուն «նոր էջ է» Վանաձորի համար. նորամուծություն, որն օրինաչափ չէ և չի կագավորվում ոչ մի օրենքով:
Ի դեպ` մեր փորձերը կապ հաստատել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ ևս ապարդյուն էին: Ըստ Fnews.am-ի հավաստի աղբյուրների, Մամիկոն Ասլանյանն արդեն «քեֆերի» մեջ է: Մեր զանգելու պահին նա թիմակիցների և աջակիցների հետ տոնելիս է եղել իր հաղթանակը: