Վանաձորի քաղաքապետը բյուջեն պետք է լցնի՝ լրագրողների դեմն առնելով.
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ նախօրեին Լոռու մարզում վարչապետի անցկացրած խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Հովիկ Աբրահամյանին լուրջ դեմքով թախանձել է լրագրողների դեմն առնել, որպեսզի ինքը կարողանա, իր խոսքով, «լցնել քաղաքի բյուջեն»:
«Ըստ Դարբինյանի՝ վարչապետը պետք է արգելի լրատվամիջոցներին գրել քաղաքապետարանի մասին, ինչն իրեն հնարավորություն կտա հոսքեր ապահովելու քաղաքային բյուջե»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի՝ 16.05.15թ. համարում:
