Վանաձորի Սեբաստիա փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Նոյեմբերի 9-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1964 թ. ծնված Ա. Օ.-ի դին: