Վանաձորում 35-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չերկասի 6 շենքի 4 բնակարանի բնակիչը առավոտվանից չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արարատ Կարապետյանի գլխավորությամբ:
Նշված հասցե ժամանած Վանաձորի հրշեջ-փրկարարները բացելով տան դուռը՝ գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են 35-ամյա Մ. Հ.-ի դին: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տանը հայտնաբերել են երկտող, որտեղ գրած է. «Իմ մահվան մեջ ոչ մեկին չմեղադրեք: Այս քայլին դիմում եմ սոցիալական պայմաններից ելնելով»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:
