Վանաձորում դի է հայտնաբերվել
Նոյեմբերի 27-ին, ժամը 13.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը անշարժ ընկած է պատշգամբում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել բնակչի դին:
