Վանաձորում ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն բոյկոտը շարունակում են
Հրապարակ թերթը գրում է. Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Հասմիկ Խլոպուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստերին մասնակցելու հարցը քննարկվել է խմբակցությունում եւ որոշվել, որ բոյկոտը շարունակելու են: Գյումրիում, հիշեցնենք, ՀՎԿ-ն վերանայեց բոյկոտի որոշումը եւ մասնակցեց արձակուրդից առաջ հրավիրված ավագանու նիստին: Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Հրանտ Մարգարյանն էլ ասաց. «Առայժմ մեր որոշումն անփոփոխ է մնացել, շարունակվելու է բոյկոտը: Եթե նոր բան լինի, կհայտարարենք, բոլորդ կիմանաք»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
