Վանաձորում պայթյուն է տեղի ունեցել
Մարտի 13-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 77 շենքի շքամուտքում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ շենքի 1-ին հարկի շքամուտքում՝ պատին ամրացված փոստարկղում, տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Թե ինչն է եղել պայթյունի պատճառը՝ այս պահին պարզվում է:
Լուսնկարը՝ shamshyan.com-ի
