Վանաձորում ընթանում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը. ուղիղ
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ընթանում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը, որին հրավիրված են Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ:
Համաժողովին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը և գործադիրի այլ ներկայացուցիչներ։
