Վանես Մարտիրոսյանը եւ Վիկ Դարչինյանը կմենամարտեն նույն օրը
Նոյեմբերի 9-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Կորպուս-Քրիստի քաղաքի American Bank Centre-ում կմենամարտեն հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Վանես Մարտիրոսյանը («Մղձավանջ») ու Վիկ Դարչինյանը («Կատաղած ցուլ»): Կիսաթեթեւ քաշային կարգում կկայանա Վիկ Դարչինյան-Նոնիտո Դոների ռեւանշ մենամարտը: Իսկ 27-ամյա Մարտիրոսյանը (33-0-1, 21 նոկաուտ) կպայքարի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Թեթեւ միջին քաշային կարգում նա կմրցի (19-0,13 նոկաուտ) Դեմետրիուս Անդրադեի հետ: