Վանում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Վանի Տուշպա շրջանում տեղի ունեցած երկրաշարժի օջախը գտնվել է 19.85 կմ խորության վրա:
