Վարչապետի՝ մեդիայի հետ աշխատանքների գծով նոր խորհրդականի անունը հայտնի է
«Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանի պատգամավոր դառնալուց հետո նրա տեղը կառավարությունում թափուր է մնացել: Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում թափուր տեղի համալրում է սպասվում: Մասնավորապես՝ հնարավոր է առաջիկայում վարչապետի մեդիայի հետ աշխատանքների գծով խորհրդական նշանակվի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դիանա Մնացականյանը: Նա կառավարությունում աշխատելու փորձ ունի: Հ1-ից հեռանալուց հետո կես տարի Մնացականյանը զբաղեցրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարի պաշտոնը: Սակայն 2009թ. ապրիլին կրկին վերադարձել Հ1»,-գրում է Ժամանակ թերթը:
