Վարչապետի և Վլադիմիր Գասպարյանի ոչ ջերմ հարաբերությունների հերթական դրսևորումը.
Ժողովուրդը թերթը գրում է. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողներին ասել է, որ կառավարությունում քննարկվում է արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ ոստիկանությունը միավորելու ու ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցը: Դա, ըստ Աբրահամյանի, գործադիրում իրականացվելիք բարեփոխումների շարքից է: Այն մասին, որ ՀՀ ոստիկանությունը կարող է վերստին նախարարություն դառնալ, վաղուց էր հայտնի, եւ այստեղ նորություն չկա: Սակայն այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ, ըստ էության, հանդիսանում է ներիշխանական, ավելի կոնկրետ՝ վարչապետի եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ոչ ջերմ հարաբերությունների հերթական դրսեւորումը: Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին բոլոր ոստիկանապետերն էլ փորձել են լուծել ոստիկանությունը նախարարություն դարձնելու խնդիրը: Վլադիմիր Գասպարյանն էլ այս տեսանկյունից չի տարբերվում, նրա ենթականերն իրեն հենց «պարոն նախարար»-ով էլ դիմում են: Եվ Հովիկ Աբրահամյանի «բացահայտման» անուղղակի հասցեատերը հենց Վլադիմիր Գասպարյանն է: Այլ կերպ ասած՝ վարչապետը նրան հեռակա կարգով հասկացնում է, որ ծրագիրը կա, սակայն այն դեռ իրականություն չի դառնա, որպեսզի Վլադիմիր Գասպարյանի` ՆԳ նախարար դառնալու ցանկությունը չբավարարվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
