Վարչապետի միլիոնատեր տղան պատասխանատվության կենթարկվի
Արգամ Աբրահամյանը, ով մի քանի ամիս է ինչ դարձել է քաղաքապետ, ընտրվելուց առաջ չի հայտարարգրել իր ունեցվածքը:
Politik.am: ՎԱՐԿԱԾ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովին: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը ստեղծվել է նրա համար, որպեսզի պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքը ներկայացնեն և այն դառնա հրապարակային: Այս հանձնաժողովի գործունեության գնահատականին այլ առիթով կանդրադառնանք, սակայն վարչապետը ուշագրավ հայտարարություն է արել հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաների վերաբերյալ: «Ես գտնում եմ, որ հայտարարագրման գործընթացում թերացող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի տղան՝ Արգամ Աբրահամյանը, ով մի քանի ամիս է ինչ դարձել է քաղաքապետ, ընտրվելուց առաջ չի հայտարարգրել իր ունեցվածքը: Այս մասին գրել էր «hetq.am»-ը: «Հայտարարագրի ժամանակահատվածում Արգամ Աբրահամյանը առնվազն 18 ընկերություններում ունեցել է բաժնեմաս, որոնք խնամքով թաքցրել է»,- գրել էր պարբերականը: