Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին, և նրա գործունեության այս կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որ նա գործի մարդ է, այս մասին Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է«168 Ժամ» թերթի հարցին ի պատասխան։
«5-6 ամսում գնահատել կառավարության գործունեության արդյունքները դժվար է, եթե էական ձախողումներ չլինեն: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կարեն Կարապետյանի որդեգրած կառավարման մշակույթը, աշխատաոճն ու մոտեցումները խոստումնալից են»,– ասել է Սերժ Սարգսյանը:
«Կարեն Կարապետյանի գործունեության այս կարճ ժամանակահատվածը ցույց տվեց, որ նա իսկապես գործի մարդ է: Վարչապետն այսօր նոր շունչ ու թարմություն է հաղորդել կառավարության աշխատանքին՝ ցույց տալով, որ խնդիրները լուծելու միակ ճանապարհը ժամանակակից ճկուն և արդյունավետ կառավարումն է: Նա իր գործունեությամբ արդեն հասցրել է նաև դրական ակնկալիքներ ձևավորել հասարակության մեջ, և վստահ եմ, որ կկարողանա իրականացնել կառավարության մտահղացումները»,– ավելացրել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
