1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վարչապետն իր փամփուշտներն է արձակում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Կարեն Կարապետյանը որոշել է զարմացնել իր դիմացկունությամբ եւ քաղաքական հմտություններով: Վարչապետի պաշտոնում նրա նշանակումից հետո բոլորը միակարծիք էին, որ Կարապետյանը քաղաքական ֆիգուր չէ, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականի հայտնի պատմությունը հիմք էր տվել եզրակացնելու, որ նա նաեւ թույլ նյարդեր ունի եւ ինչ-որ իրավիճակների առաջ արագ ընկրկում է: Սերժ Սարգսյանն արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, որպեսզի այդպիսի իրավիճակ ստեղծի՝ Կարապետյանին դրդելու հրաժարականի, բայց, կարծես թե, ոչ մի կերպ դա չի հաջողվում: Ընդ որում, Սարգսյանն այս ընթացում, կարծես թե, օգտագործել է իր զինանոցի բոլոր գործիքներն ու զինատեսակները: Հնարավոր է, իհարկե, որ նա թաքուն պահած ինչ-որ փամփուշտ դեռ ունի, սակայն առայժմ ակնհայտ է, որ դադար է վերցրել եւ չի պատրաստվում այն օգտագործել: Մինչ այդ վարչապետն իր փամփուշտներն է արձակում: Երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովում ելույթ ունենալու հերթը նրանն էր: Ճանաչելով Սերժ Սարգսյանի քաղաքական ձեռագիրը՝ կարող ենք ենթադրել, որ նա ամեն ինչ արել է, որ մինչեւ այս համաժողովը Կարեն Կարապետյանն արդեն երկրի վարչապետ չլիներ եւ չմասնակցեր սույն շատ կարեւոր միջոցառմանը: Դրա համար Սարգսյանը, իհարկե, լուրջ պատճառներ ուներ: Հայտնի է, որ Սփյուռքում Հայաստանի գործող իշխանություններին այնքան էլ խանդավառ չեն ընդունում, շատ հարցերում վերապահումներ եւ դժգոհություններ ունեն: Այս իրավիճակում Կարեն Կարապետյանն իր եվրոպական կերպարով կարող է լուրջ այլընտրանք դառնալ Սփյուռքի հեղինակավոր գործիչների համար: Շատ տարօրինակ է, բայց վերջին շրջանում, այսինքն՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Սերժ Սարգսյանը փորձում էր օղակը սեղմել վարչապետի շուրջը, Արեւմուտքից վերջինիս լուրջ աջակցություն էր ցուցաբերվում: Սա տարօրինակ է, որովհետեւ Կարեն Կարապետյանը ռուսական քաղաքական եւ գործարար շրջանակների հետ փոխկապակցված անձ է, ուստի պետք է մերժված լիներ Արեւմուտքի կողմից: Սակայն արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության դեսպանների ամեն երկրորդ խոսքը վարչապետի բարեփոխումները ողջունելն է, նրան խրախուսելը: Արդյոք սա նշանակում է, որ վարչապետը ռուսական պլատֆորմից սահուն անցում է կատարել արեւմտյան պլատֆորմ, շատ դժվար է ասել: Իսկ գուցե նա, պահպանելով առաջինը, շահել է նաեւ երկրորդի համակրա՞նքը: Ամեն դեպքում Արեւմուտքից այս ակնհայտ աջակցության պարագայում, Սփյուռքի սիրտն էլ շահելով՝ վարչապետը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի համար: Լիբանանահայ գործիչ Համբիկ Մարտիրոսյանը վարչապետին հարց ուղղելիս շնորհակալություն է հայտնել նրան վերջին մեկ տարվա գործունեության համար, ասել է, որ նա «հեղափոխական գործիչ է, իսկական շախմատ խաղացող, որը շախ արեց ու մատ ցույց տվեց որոշ մարդկանց ու հեռացրեց քաղաքական դաշտից»: Իսկ հարցը եղել է հետեւյալը. «Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյոք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»: Կարեն Կարապետյանը հենց մեկ բառով էլ պատասխանել է՝ «այո՛»: Այս ձոնը, հարցուպատասխանը չեն կարող պատահականություն լինել: Իսկ դա նշանակում է, որ Կարեն Կարապետյանը լուրջ է տրամադրված, եթե դիմում է քաղաքականության մեջ հաճախ օգտագործվող նման հնարքների:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan