Վարչապետը ԱԱԾ տնօրենին հանձնարարեց զբաղվել ֆեյքերի հարցով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ գազալցակայաններից ժողովրդի դժգոհությանը եւ մանիպուլիացիաներին, որ փորձում են տեղեկատվական քաոսի միջոցով ապացուցել, որ ՀՀ կառավարությունն է թանկացրել գազը: Նիկոլ Փաշինյանն առհասարակ անդրադարձավ մանիպուլիացիոն հոսքին՝ ասելով.
«Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ապա դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»,-ասաց նա ԱԱԾ տնօրեն Աթուր Վանեցյանին:
