Վարչապետը գնաց Արթիկ, կաստըմ-շլվարով նկարվեց, հետ եկավ.Նիկոլ Փաշինյան
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության և ընդդիմության միջև ստորագրված համաձայնագիրի ժամանակ անդրադարձավ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, որ գումար չգտնելու դեպքում համաձայնագիրը կհամարվի առոչինչ:
Փաշինյանն ընդգծեց, թե փողոցների ասֆալտապատումը, լուսավորումը և ամեն ինչ արվում են կամ գրանտով, կամ վարկային համաձայնագրով: Իսկ այս օրերին, երբ Արթիկում ջրհեղեղ է եղել, ոչ մի տեխնիկա չեն տարել օգնության և շուտով նոր վարկ կխնդրեն տրակտոր գնելու համար. «Արթիկում 5 օր է` ջուրը տարել է տները, մինչև հիմա էդ մարդկանց օգնելու տեխնիկա չի մտել, վարչապետը գնաց, կաստըմ-շլվարով նկարվեց, հետ եկավ, հիմա եկեք 5 խմբակցություններով ընդունենք հայտարարություն. դոնոր կազմակերպություններ, եթե մեզ մի վարկ տաք, որ տրակտոր առնենք, կարող է Արթիկի փողոցները մաքրենք, իսկ եթե չտաք, դուք եք մեղավոր, բա տայիք փողը, որ մեր երկրում կարողանայինք շենք կառուցել, ընտրական համակարգ կառուցել»: