Վարչապետը հանձնարարել է «Մուլտի Գրանդում» պաշտոնական հանդիպումներ չանցկացնել
«Ժամանակ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ առաջիկայում Երեւանում կայանալիք բարձրակարգ հանդիպումները չեն կայանալու Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում: Վերջին երկու տարիներին հենց այս հյուրանոցում կայացած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների եւ ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումների համար Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դրամների հասնող գումար է փոխանցել:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը, որ տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Երեւանում, ըստ ամենայնի՝ կայանալու է Գաֆեսջյան թանգարանում, որտեղ արդեն 2010 թ. կալացել է նման ՀԱՊԿ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
